Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը` ըստ Լեւոն Բարսեղյանի․ Aravot.am

21 Ապրիլ, 2019 20:45
Ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը` ըստ Լեւոն Բարսեղյանի․ Aravot.am

Aravot.am-ը գրում է․

Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է. «Ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։

Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա»։ Հարցն Aravot.am-ն ուղղեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ կարծիքը հայտնել էր երեկ`ծանոթանալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ ծավալվող քննարկումներին:

Լեւոն Բարսեղյանի տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նման գրառման պատճառը, հավանաբար, հետեւյալն է`սոցիալական ցանցերում եւ հանրային քննարկումներում Դավիթ Սանասարյանին առնչվող այս քրեական գործի մասով շատերը սկսեցին ընկերականությունը շեշտել, մի շարք հրապարակումներ եղան, որ «Դավիթն իմ ընկերն է» եւ այլն, եւ, Փաշինյանն էլ, ըստ երեւույթին, հանրային կարծիք ձեւավորելու տեմպին է անդրադարձել`շեշտելով, որ ընկերություն, խնամիություն, ծանոթություն, բարեկամություն, ախպերություն`արդարադատության իրականացման մեջ չպետք է լինի եւ ցանկացած մեղադրանք եւ կասկած պետք է քննվի`անկախ այն հանգամանքից, թե հեղափոխության մեջ ո՞վ  եւ ի՞նչ դերակատարություն է ունեցել, ո՞վ եւ ո՞ւմ հետ որքանով է ծանոթ, ընկեր, ախպեր:

Լեւոն Բարսեղյանը նաեւ համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հեղափոխության ժամանակ կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։ Ասում է`մարդիկ կան, որ հեղափոխության օրերին, իրենց կամքով, ավելի պատասխանատու դիրք են զբաղեցրել, խոսել են ճշմարտությունից, օրինականությունից եւ հասարակությունը նրանց ընկալել է իբրեւ ուղենիշներ կամ չափանիշներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին