Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից

21 Ապրիլ, 2019 20:29
Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից

ՌԴ իրավապահները ձերաբակալել են ՀՀ ՀՔԾ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին: Մամուլի այս տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ արտահանձման գործընթացը ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 

Լրահոս

Դիտել ավելին