Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Ալեքսանդր Սարգսյանն իր եղբոր իշխանության ժամանակ չնվիրաբերեց 18,5 միլիոնը․ Aravot.am

21 Ապրիլ, 2019 20:17
Ինչո՞ւ Ալեքսանդր Սարգսյանն իր եղբոր իշխանության ժամանակ չնվիրաբերեց 18,5 միլիոնը․ Aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Միջազգային փորձը չեմ ուսումնասիրել, բայց ցանկացած բռնագանձում, ցանկացած գործողություն պետք է լինի  դատարանի որոշման արդյունքում, պետք է լինի թափանցիկ, կանխատեսելի եւ օրենքի հիման վրա պիտի կատարվեն օրենքով ստեղծված դատարանի կողմից։ Համոզված եմ առանց դատարանի որոշման գույքի բռնագանձումը չի կարող լինել օրինական»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման կիրառումը ական է իշխանության տակ: Կենտրոնական բանկը պարզաբանեց, որ դա միջազգային պարտավորություն է, ինչի հետ համաձայնեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարը։ Արթուր Սաքունցից հետաքրքրվել էինք՝ այդտեղ վտանգ կա՞։ 

«Կարծում եմ, որ կա թյուրըմբռնում, թե ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերված գույքը, որպես ապօրինի գույք: Դրա վերաբերյալ որոշումների ընդունման օրենքը նպատակ ունի մեկ բան`ոչ թե քրեական վարույթի շրջանակներում որոշվի, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, այլ՝ գույքին տիրապետողը ինքն ներկայացնի հիմնավորումներ, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով։ Հակառակ պարագայում, եթե չի կարողանում, ապա պետք է բռնագանձվի, բայց դատարանի որոշմամբ։ Որեւէ անձի կողմից գույքի ապօրինի ձեռքբերման կասկածի հարցը պետք է քննվի դատարանում։ Օրենքը պետք է տա ընթացակարգերը, ապացույցների ներկայացման շրջանակները, ժամկետները»։ Հարցին`այն ինչ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի պարագայում տեղի ունեցավ, կարող ենք անօրինական համարել՞: Խոսքն այն մասին է, որ վերջինս կամավոր, 18,5 միլիոն դոլար էր վերադարձրել պետբյուջե: 

 

Լրահոս

Դիտել ավելին