Կարևոր իրադարձություններ

Չարենցավան, Մարտունի, Գավառ և Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում

21 Ապրիլ, 2019 18:57
Չարենցավան, Մարտունի, Գավառ և Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին, ժամը 17:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:

Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կա կուտակված  մոտ 115 բեռնատար ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին