Կարևոր իրադարձություններ

Պորոշենկոն քվեարկել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին

21 Ապրիլ, 2019 16:18
Պորոշենկոն քվեարկել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրատեղամասում քվեարկել է, գրում է 112.ua-ն:

Հաղորդվում է, որ գործող նախագահը քվեարկել է Կիևում՝ Պաշտոնյաների կենտրոնական տան ընտրատեղամասում: Նշվում է նաև, որ նա քվեաթերթիկը քվեատուփի մեջ է գցել թոռան հետ միասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահի մյուս թեկնածուն՝ Վլադիմիր Զելենսկին, նույնպես քվեարկել է:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

Համաձայն սոցհարցումների՝ Զելենսկիին աջակցում է ընտրողների 70-ը, Պորոշենկոյին՝ շուրջ 25%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին