Կարևոր իրադարձություններ

Հասարակության ողնաշարը կոտրելու համար. մարիխուանան միայն սկիզբն է. Դանիելյան

21 Ապրիլ, 2019 13:13
Հեղինակ՝ Գևորգ Դանիելյան
Հասարակության ողնաշարը կոտրելու համար. մարիխուանան միայն սկիզբն է. Դանիելյան

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Քչերը կկարողանային ոստիկանության սպայի նման համբերատար ու կիրթ խոսել Սուրբ Զատկի տոնին՝ մարիխուանայի գովազդով զբաղված հավաքի մասնակիցների հետ. ինձ հաճելիորեն ապշեցրեց երեխայի իրավունքների առաջնահերթության մասին սահմանադրական հիմնադրույթի առնչությամբ ոստիկանի իրազեկվածությունը, ինչի մասին շատ իրավասու անձինք տարրական պատկերացում չունեն: Տղեք, սթափվե՛ք, մի սահմանափակվեք մարիխուանայի վտանգի աստիճանը մեզ պրիմիտիվ հնարքներով բացատրելով: Դուք փորձեք հասկանալ, որ մարիխուանան լավագույն ուղիներից մեկն է հենց ձեր հարազատ մարդկանց և, վերջին հաշվով, հասարակության ողնաշարը կոտրելու համար. մարիխուանան միայն սկիզբն է, այն առանց շարունակության չի լինում: Ձեր ենթադրյալ ու իրական իրավունքներն առնվազն ստորադասվում են երեխաների իրավունքներին, իսկ ձեր հավաքի մեխը հանդիսացող սոցիալական գովազդ բովանդակող պաստառներն արգելված են մի քանի հիմնարար օրենքներով ....»: 


 

Լրահոս

Դիտել ավելին