Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Զատիկը

21 Ապրիլ, 2019 11:53
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Զատիկը

«Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս: – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ – Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ - Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ – Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ – Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին