Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի մայրաքաղաքում թույլատրել են անցկացնել գեյ-շքերթներ

21 Ապրիլ, 2019 10:34
Թուրքիայի մայրաքաղաքում թույլատրել են անցկացնել գեյ-շքերթներ

Թուրքական Kaos GL ակտիվիստների խմբավորումը, որը հանդես է գալիս ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ, հասել է երկրի մայրաքաղաք Անկարայում գեյ-շքերթների արգելքի չեղարկմանը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Թուրքիայում ԼԳԲՏ նվիրված հասարակական միջոցառումներն արգելվել էին 2017 թվականի աշնանը: Կառավարությունը նման օրենք էր սահմանել` զգուշանալով բնակչության բացասական արձագանքից: KAOS GL խմբավորումն արգելքը բողոքարկել է դատարանում, որն էլ բավարարել է նրանց պահանջը` որոշումը բացատրելով այն հանգամանքով, որ պետության պարտականությունն է պաշտպանել իր քաղաքացիներին և ապահովել խաղաղ հավաքներ:

«Սա հիշարժան օր է Թուրքիայում ապրող ԼԳԲՏ հասարակության համար և հաղթական օր` ԼԳԲՏ համայնքի համար: Սերը կրկին հաղթեց»,- հայտարարել է Amnesty International-ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Ֆոտիս Ֆիլիպուն:

Լրահոս

Դիտել ավելին