Կարևոր իրադարձություններ

Շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը մրցել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ

21 Ապրիլ, 2019 10:25
Շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը մրցել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ

Գերմանիայում մեկնարկած Grenke Chess Classic շախմատի մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում, կողմերը համաձայնել են ոչ-ոքիի: Այս մասին հայտնում է Armsport-ը:

Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը, ով հաղթել է Գերմանիան ներկայացնող Վինսենթ Կեյմերին: Ապրիլի 21-ին Արոնյանը կմրցի Գեորգ Մեյերի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին