Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակներն արժանացել են 2-րդ մրցանակին

21 Ապրիլ, 2019 10:17
Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակներն արժանացել են 2-րդ մրցանակին

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի մարզիկները հաջող են հանդես եկել Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարը համարվում է ԱԻԲԱ-ի Ա կարգի մրցաշար: Նշվում է, որ այն այս անգամ էլ բավականին ուժեղ կազմ էր հավաքել:

Հայաստանի պատվիրակներից ոսկե մեդալակիր է դարձել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը տպավորիչ մենամարտեր անցկացնելով դուրս էր եկել եզրափակիչ և վճռորոշ մենամարտում գեղեցիկ ու գրագետ հաթանակ տոնել Ալժիրը ներկայացնող Չեմսեդին Կռամոուի նկատմամբ:

Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակներն արժանացել են 2-րդ մրցանակին՝ զիջելով միայն տանտերերի՝ Ուկրաինայի հավաքականին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին