Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Տավուշում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. կա տուժած

20 Ապրիլ, 2019 22:09
Տավուշում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. կա տուժած

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի բնակիչ, 70-ամյա Գենադի Ագենյանի վարած ՎԱԶ-21013 մակնիշի 58 ԼՕ 522 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ագենյանը մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին