Կարևոր իրադարձություններ

Իրավացի էր Նժդեհը՝ հայն ու քրիստոնեությունը մեկ բնություն ունեն. Շարմազանով

20 Ապրիլ, 2019 21:46
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Իրավացի էր Նժդեհը՝ հայն ու քրիստոնեությունը մեկ բնություն ունեն. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ մեր եկեղեցիներում տեղի ունեցավ Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագը։

Այն խորհրդանշեց կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։

Քրիստոսը հաղթեց խավարին և աշխարհում հաստատեց լույսի և սիրո իշխանությունը։

Ինչպես իրավացիորեն կասեր Նժդեհը' հայն ու քրիստոնեությունը մեկ բնություն ունեն։

Հայ ժողովուրդն էլ որպես իրապես քրիստոնյա վերածնվեց և տվեց իր Նոր Ավարայրը Սարդարապատում,իսկ այնուհետև Արցախում։

Համոզված եմ մեր բարձրյալ Տեր Հիսուս Քրիստոսի հովանավորությամբ մենք դիմակայելու ենք բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին,և թույլ չենք տալու Բաբելոնի նոր աշտարակաշինության կառուցումը։

Հարության խորհրդով Հայկը հաղթելու է Բելին։

Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

 

Լրահոս

Դիտել ավելին