Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են, թե Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել կրակը

20 Ապրիլ, 2019 21:01
Ֆրանսիացի ոստիկանները պարզել են, թե Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել կրակը

Ֆրանսիացի ոստիկանները կարողացել են պարզել, թե Աստվածամոր տաճարի որ հատվածից է տարածվել հրդեհը:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, փորձագետները վերանայել են հրդեհի տարբեր տեսագրություններն ու լուսանկարները, և այժմ կարծում են, որ բռնկման օջախը գտնվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ աշտարակի հիմքի մոտ:

Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը, աղբյուրի տվյալներով, հատուկ ուշադրություն է դարձնում տաճարի հակահրդեհային ազդանշանին: Կա վարկած, որ հակահրդեհային ազդանշանային համակարգի ցուցիչները կարող էին ոչ ճիշտ աշխատել: Նման եզրահանգման նրանք եկել են, երբ տաճարի անվտանգության ծառայությունը բռնկումը նկատել է, երբ կրակի բարձրությունն արդեն մոտ 3 մետր էր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հակահրդեհային ազդանշանային համակարգը Աստվածամոր տաճարում երկու անգամ է միացել: Առաջին անգամ աշխատակիցներին չի հաջողվել հայտնաբերել բռնկումը: Սա ակնհայտ է դարձել միայն 23 րոպե անց, երբ ազդանշանը երկրորդ անգամ է միացել:

 

Լրահոս

Դիտել ավելին