Կարևոր իրադարձություններ

Դա մեզ համար շոկ էր. Արսեն Թորոսյանը՝ առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործի մասին

20 Ապրիլ, 2019 20:37
Դա մեզ համար շոկ էր. Արսեն Թորոսյանը՝ առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հեմոդիալիզի շուկայում խոսվու՞մ է մենաշնորհի մասին եւ որ Պետական վերահսկողության ծառայությունը փորձել է կոտրել այն, նշել է.

«Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ որոնք ներկրում են բժշկական սարքավորումներ , այլ պարագաներ, եւ եթե կան հակամրցակցային պայմանավորվածություններ եւ գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն: Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին լուրերը»:

Լրագրողները դիտարկմանը, թե առողջապահության նախարարի տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են, Թորոսյանը արձագանքեց.

«Մենք միշտ հետեւում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, ոչ միայն նախարարության անձնակազմի, այլեւ ամբողջ համակարգի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին