Կարևոր իրադարձություններ

Երեւանում կտեղադրվեն Հ․Սայադյանի, Պ․Զեյթունցյանի, Կ․Մելիք-Օհանջանյանի եւ Հր․Թամրազյանի հուշատախտակները

20 Ապրիլ, 2019 20:23
Երեւանում կտեղադրվեն Հ․Սայադյանի, Պ․Զեյթունցյանի, Կ․Մելիք-Օհանջանյանի եւ Հր․Թամրազյանի հուշատախտակները

Երեւանում նախատեսվում է տեղադրել ՀՍՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի եւ բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ եւ թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Այս մասին որոշման նախագծերն ընդգրկված են Երեւանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում:

Նախագծերը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է տեղադրել Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, Պերճ Զեյթունցյանինը՝ Կասյան փողոց հ. 3 հասցեում, Կարապետ Մելիք-Օհանջանյանինը՝ Կիեւյան փողոց հ. 5 հասցեում, Հրաչյա Թամրազյանինը՝ Տերյան փողոց հ. 59 հասցեում:

 

Լրահոս

Դիտել ավելին