Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է

20 Ապրիլ, 2019 16:53
Հեղինակ՝ Ինեսսա Պետրոսյան
Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Այս մասին հայտարարել է Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։ Վերջինս գրառում է կատարել՝ պնդելով, որ Սանասարյանի դեմ գործ են սարքել։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ ցավոք գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ, չդիմանալով ճնշումներին, ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ Թող որևէ մեկը չկասկածի, որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է։ Նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է, այդպես էլ ազնիվ մնացել է։ Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով՝ մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի՝ շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։

Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը, կարծում եմ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»։

 

Լրահոս

Դիտել ավելին