Կարևոր իրադարձություններ

Կարող ենք ունքը սարքելու տեղը տանք, աչքն էլ հանենք. Փաշինյան

20 Ապրիլ, 2019 15:13
Կարող ենք ունքը սարքելու տեղը տանք, աչքն էլ հանենք. Փաշինյան

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ ինչու է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում, նշել է, որ այդ մեխանիզմի արագ կիրառումը նաև ռիսկեր ունի: «Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը տանք, աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ մեկ այլ նյուանս էլ կա.

«ՀՀ-ում ինչ համակարգ ներդնենք, չպետք է մոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եթե այդ գործերով ՄԻԵԴ-ում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել ենք, պետք է նորից հետ պտտվեն, և արդյունքում կստացվի, որ մենք ոչ մի բան չարեցինք, որովհետև մտածում էինք, որ ինչ-որ բաներ կանենք: Կա մեկ այլ խնդիր, մենք պայմանավորվել ենք, որ դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի մենք հավասարակշռված քայլերով գնանք առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին