Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկում է նախարարի պաշտոնում չնշանակել այն թեկնածուին, ով չունի կին եւ երեխաներ

20 Ապրիլ, 2019 12:52
 Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկում է նախարարի պաշտոնում չնշանակել այն թեկնածուին, ով չունի կին եւ երեխաներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկում է նախարարի պաշտոնում չնշանակել այն թեկնածուին, ով չունի կին եւ երեխաներ։ Այս մասին հայտնում է ռուսական Газета-ն։ Լուկաշենկոն ասել է, որ անհրաժեշտ է բարելավել Բելառուսի ժողովրդագրական պատկերը։ «Չունես երեք, չորս երեխա, չես կարող լինել նախարար կամ այլ բարձր պաշտոնի նշանակվել»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նաեւ ասել է, թե չի կարողանում հասկանալ, թե ինչու եկեղեցականները չունեն ընտանիք եւ երեխաներ եւ առաջարկել է բարեփոխել եկեղեցին։ «Անբնական է, երբ մարդը քարոզում է ընտանեկան ավանդական արժեքներ, իսկ ինքը պարզապես չունի երեխաներ եւ ընտանիք ու եկեղեցին արգելում էլ է, որ ունենա»,- ասել է Բելառուսի նախագահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին