Կարևոր իրադարձություններ

Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել

20 Ապրիլ, 2019 11:42
Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառը կարող էր համակարգչային  անսարքությունը լիներ: Այս մասին հայտարարել է տաճարի սպասավոր Պատրիկ Շովեն, գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Քահանան չի մանրամասնել, թե խոսքն ինչ համակարգչի և ինչ խափանման մասին է:

«Գուցե մենք երկու-երեք ամիս հետո իմանան, թե ինչ է կատարվել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ է  բռնկվել , ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 հրշեջ:

Տաճարի վերականգման համար դրամահավաք է սկսվել և արդեն հավաքվել է 1 մլրդ եվրոյից ավելի գումար: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Նոտղը Դամ դը Պաղին կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10 տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին