Կարևոր իրադարձություններ

Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում. «Հրապարակ»

20 Ապրիլ, 2019 10:09
Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ին Արցախում Աստվածամոր Սբ Հովանի մայր տաճարի օծման պաշտոնական արարողությունից հետո հյուրերին հրավիրել են ճաշի, որին մասնակցել են նաև Հայաստանից Արցախ մեկնած հոգևորականներ՝ 8-9 հոգի, այդ թվում նաև՝ Գարեգին Բ-ն։

Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց. սեղանի շուրջ պարզվել է, որ մեծ թվով մարդիկ կան պասի մեջ, որոնք միայն պասային ուտելիք են ճաշակել, իսկ Հայաստանից ժամանած հոգևորականներից միայն մեկն է պաս պահելիս եղել։ Անգամ կաթողիկոսը, պարզվեց, պաս չի պահում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին