Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Հակոբյանը Ալեքսանյանի քրոջ որդու համար միջնորդել է Արարատի մարզպետին. «Հրապարակ»

20 Ապրիլ, 2019 09:57
Հրաչյա Հակոբյանը Ալեքսանյանի քրոջ որդու համար միջնորդել է Արարատի մարզպետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեզ փոխանցել էին, որ Սամվել Ալեքսանյանի շփումներն իշխանության հետ չեն ավարտվում Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցումներով, «շաքար» հարաբերություններ են ձեւավորվել Աննայի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի եւ Ալեքսանյանի քրոջ որդիների միջեւ․ նրանց միասին տեսել են «Լա Սկալա» համալիրում` «ցկցկալիս»։ Ճի՞շտ են այդ լուրերը․ հարցրինք պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Էդ տիպի լուրերն էնքա՜ն շատ են։ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ հանդիպել եմ վերջերս՝ իրենք միջնորդով ցանկացել էին ինձ տեսնել, որովհետեւ Արարատի մարզում ինչ-որ գործունեություն են ծավալում, Արարատի մարզպետի հետ միջնորդ չկար, որ հանդիպեին, ինձ հետ հանդիպեցին, որից հետո ես կազմակերպել եմ հանդիպում մարզպետի հետ։ Խոսքը վերաբերում էր նրան, որ իրենց կառուցած գործարանի համար պետք էր ճանապարհ կառուցել` թույլտվություն էր պետք»: Այ քեզ բան՝ Ալեքսանյանն ու իր քրոջ որդիները Ձեր հույսի՞ն էին մնացել, այսինքն՝ չեք «ցկցկում»։ «Ո՛չ, չեմ ցկցկում. ժամանակ չունեմ ցկցկալու»:

Հիշո՞ւմ եք` մի ժամանակ Ակսել Բակուցի գործերում էիք խաղում (Հ․ Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, նկարահանվել է սերիալներում, ֆիլմերում), հիմա, փաստորեն՝ «միջնորդ տեր-բաբա»։ «Չէ, չէ` էդ մի հարցով խնդրել էին, կազմակերպեցի, ընդամենը՝ էդ, որովհետեւ կար մարզի շահը՝ աշխատատեղեր էին բացվելու»:
 
Ավելին՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին