Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»

20 Ապրիլ, 2019 09:50
Կառավարությունը հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»

«ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: 

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր այդ խնդրի մասին: Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է: 

Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, և այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը: 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ: «Կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»: 

Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձեր են փոխանցվելու արդյոք, Ավագյանն ասաց, որ, ամեն դեպքում, պայմանավորվածությունն այդպիսին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին