««Փաստ» թերթի տեղեկություններով՝ մայիսին կայանալիք ՔՊԿ համագումարում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները փորձում են ծրագիրը հարմարեցնել որևէ դասական գաղափարական հոսանքի:
Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է, բայց իրականում առանց դրանց էլ, կարծես, հնարավոր չէ, և ստիպված են որոշ փոփոխություններ անել կուսակցության ծրագրում, որպեսզի կարողանան, գոնե ֆորմալ առումով, որոշակի գաղափարախոսական ուղղության մոտեցնել, որն ավելի հոգեհարազատ է ՔՊԿ-ի դիրքորոշումներին ու սկզբունքներին: Թե կոնկրետ գաղափարական ինչ ուղղությամբ կարվեն այդ փոփոխությունները, մեզ դեռևս չհաջողվեց պարզել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: