Կարևոր իրադարձություններ

Մայիսին կայանալիք ՔՊ համագումա­րում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը. «Փաստ»

20 Ապրիլ, 2019 09:32
Մայիսին կայանալիք ՔՊ համագումա­րում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը. «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ մայիսին կայանալիք ՔՊԿ համագումա­րում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները փորձում են ծրագիրը հար­մարեցնել որևէ դասական գաղափարա­կան հոսանքի: 

Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «իզմ»-երի դա­րաշրջանն անցել է, բայց իրականում առանց դրանց էլ, կարծես, հնարավոր չէ, և ստիպված են որոշ փոփոխություններ անել կուսակցության ծրագրում, որպեսզի կարողանան, գոնե ֆորմալ առումով, որո­շակի գաղափարախոսական ուղղության մոտեցնել, որն ավելի հոգեհարազատ է ՔՊԿ-ի դիրքորոշումներին ու սկզբունքնե­րին: Թե կոնկրետ գաղափարական ինչ ուղղությամբ կարվեն այդ փոփոխու­թյունները, մեզ դեռևս չհաջողվեց պարզել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին