Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը զարմանում է աղմկողների վրա․ «Հրապարակ»

20 Ապրիլ, 2019 09:17
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը զարմանում է աղմկողների վրա․ «Հրապարակ»

««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն անսպասելի էր, բայց նա զարմանում է աղմկողների վրա․

«Եթե իրավապահ մարմինները նմանատիպ գործընթաց են սկսել, մենք հո չէի՞նք  արգելելու էդ գործընթացը, ինչ է թե անձը կամ քաղաքացին հեղափոխության մասնակից է կամ ակտիվիստ։ Դա պետք է լինի ընթացակարգով և համապատասխան տրամաբանական լուծման հանգի։ Սպասենք մի քիչ, ժամանակը կգա՝ գնահատականները կտրվեն․․․»։

Սանասարյանի ընկերներն ասում են, որ Սանասարյանի դեմ ցուցմունքներ են կորզվել։ «Ես դա բացառում եմ։ Այ, դա բացառում եմ, որովհետև դա բարձրագույն  ղեկավարության համար անընդունելի գործելաոճ է։  Եթե նման գործելաոճով շարժվենք, ճանապարհին շատ-շատ սխալներ թույլ կտանք։ Հակառակը՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում ու թափանցիկ, որ ամեն ինչ ամենքին պարզ լինի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին