Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

20 Ապրիլ, 2019 09:07
Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կայացրած որոշումը և ժամանակավորապես դադարեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը։ ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Դավիթ Սանասարյանն ինքը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է։ Ընդհանրապես, Պետական վերահսկողության ծառայության պետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շատ բազմաշերտ են։ Տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք ներիշխանական ինչ-ինչ հակամարտության հետ։

Ընդ որում, Սանասարյանն իր հայտարարությամբ անուղղակիորեն մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ԱԱԾ-ն ենթարկվում է հենց վերջինիս, ինչպես Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայությունը։

Ստացվում է, որ վարչապետին ենթակա կառույցներից մեկը գործ է հարուցել վարչապետին ենթակա մեկ այլ կառույցի ղեկավարի նկատմամբ, վերջինս էլ հայտարարում է, որ գործը շինծու է։

Դավիթ Սանասարյանը թավշյա հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր, և, փաստորեն, գործ ունենք իրավիճակի հետ, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին