Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է լինելու այն «երջանիկը», ով Սերժ Սարգսյանի հետ հարցրազրույց կանի. «Շաբաթ»

20 Ապրիլ, 2019 09:00
Ո՞վ է լինելու այն «երջանիկը», ով Սերժ Սարգսյանի հետ հարցրազրույց կանի. «Շաբաթ»

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է խախտել լռությունը և խոսել։ Դրա մասին ինքը` Սերժ Սարգսյանը, կարճ մեկնաբանություն տվեց Շախմատի տանը հանրային հեռուստաընկերության լրագրողին։

«Շաբաթ» օրաթերթի տեղեկություններով Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ հանդես է գալու հանրության առաջ։ Ձևաչափը կարծես թե որոշված է. կլինի հարցազրույց, չնայած Սարգսյանի մերձավորները նրան համոզում են, որ դա լինի ուղիղ ելույթ։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը կխոսի իր հրաժարականի օրը, սակայն չի բացառվում նաև, որ հարցազրույցը կարող է լինել նաև մեկ այլ օր։

Մեր աղբյուրը հաղորդում է նաև, որ ՀՀԿ ինտելեկտուալ թևը այս օրերին լրջորեն քննարկում է կուսակցության ղեկավարի հարցազրույցի կազմակերպման հարցերը։ Անց է կացվում լրատվական դաշտում գործող մի շարք լրագրող-հաղորդավարների քասթինգ։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, նրանց թվում է Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ով այսօր սեփական կայք ունի և հեղինակային հաղորդումներ է վարում, Արտակ Ալեքսանյանը, հաղորդավարներ Արտակ Հերիքյանը և Ագնեսա Խամոյանը։  

Թե ում ի վերջո նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը, մեր աղբյուրին չի հաջողվում պարզել։ Հատկանշականը սակայն այն է, թե ի՞նչ պետք է և ի՞նչ կարող է ասել Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացուն, ով վերջնականապես մերժեց նրան ու նրա կուսակցությանը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հնարավոր հրապարակային խոսքի վերաբերյալ ակնարկեց նաև Արմեն Աշոտյանը, երբ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով պանթեոն էին այցելել նախկին էլիտայի ներկայացուցիչները։ Նրա վերաբերյալ լուրեր տարածվեցին նաև, թե իբր նա հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող-հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որը վերջինս հերքել էր։

 

Լրահոս

Դիտել ավելին