Կարևոր իրադարձություններ

Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում. «Հրապարակ»

20 Ապրիլ, 2019 08:24
Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության եւ գիտությանը, եւ նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։

Որոշ տեղեկություններով, հատկապես բուռն պայքար է ընթանում մշակույթի փոխնախարարներ Նազենի Ղարիբյանի եւ Տիգրան Գալստյանի միջեւ։ Վերջինս հույս ունի, որ տիկնոջ շուրջ բարձրացած աղմուկը կտա իր արդյունքը, եւ ինքը կդառնա սուպերնախարարության՝ մշակույթի գծով փոխնախարարը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին