Կարևոր իրադարձություններ

Ջանջուղազյանին պաշտոնից ազատելու հարցի քվեարկությունը զայրացրել է վարչապետին. «Փաստ»

20 Ապրիլ, 2019 08:10
Ջանջուղազյանին պաշտոնից ազատելու հարցի քվեարկությունը զայրացրել է վարչապետին. «Փաստ»

«Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեու­թյունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:

Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ և, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով: 

«Փաստ» թերթի տեղեկու­թյուններով՝ այս ամենը խիստ զայրաց­րել է վարչապետ Փաշինյանին, և նա նա­խարար Ատոմ Ջանջուղազյանի հետ բա­վականին կոշտ խոսակցություն է ունե­ցել՝ նշելով, թե «դա ի՞նչ թեմա է, որ մի հատ էլ վրաներս մուննաթ գան կամ նման հարց դնեն քվեարկության, լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես»: Ջանջուղազյանը, բնականաբար, տվել է պարզաբանումներ, որոնք, սա­կայն, վարչապետին չեն բավարարել»,-գրում է թերթը:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին