Կարևոր իրադարձություններ

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

20 Ապրիլ, 2019 08:02
Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

«Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հի­մա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտ­պանվելու հնարավորությունները: 

Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պա­հանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել:

Եվ ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են՝ եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիա­զորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին