Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը

19 Ապրիլ, 2019 20:37
Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է թարմացնել երկրի հիմնական օրենքը ու գտնում է, որ նոր սահմանադրությունը պետք է ստանա նախագահի պաշտոնում իր իրավահաջորդը։ Այսօր Լուկաշենկոն հանդես է եկել  համապատասխան հայտարարությամբ` ուղերձ հղելով բելառուս ժողովրդին և երկրի խորհրդարանին: Այս մասին գրում է Տասս-ը։

«Ինձ հաճախ հարցնում են՝ կցանկանայիք այս սահմանադրությունը թողնել ձեր իրավահաջորդին: Ես հստակ ու ուղիղ ասում եմ` ոչ: Մենք արդեն անցել ենք այն փուլը, երբ ուժեղ իշխանության կարիք ունեինք, այն, ինչն այսօր է»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն կարծում է, որ պետք է պետք է իշխանության մյուս ճյուղերին էլ ծանրաբեռնել պարտավորություններով, օրինակ, կառավարությունը տնտեսության համար պատասխանատու էր խորհրդարանի հետ միասին։ Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ հստակեցրել է, որ ապագա ղեկավարը պետք է լինի պետության ղեկավար:

Լուկաշենկոն նաև նշել է, որ փորձեր չի ձեռնարկելու հետագայում էլ իշխանությունը պահելու համար:

«Ես մտածում եմ իմ երկրի ապագայի մասին, այլ ոչ թե անձնական իշխանության մասին»,-ասել է Լուկաշենկոն։

 

Լրահոս

Դիտել ավելին