Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը

19 Ապրիլ, 2019 20:33
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), որպես պաշտոնական փաստաթուղթ, ապրիլի 18-ին տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը:

Զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և արձանագրված ձեռքբերումների մասին:

ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին Արցախի Հանրապետությունը միացել է 1992 թ. նոյեմբերի 26-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշման հիման վրա:

Զեկույցը պատրաստվել է ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ, և հաստատվել ԱՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում։

 

Լրահոս

Դիտել ավելին