Կարևոր իրադարձություններ

Սկսվել է Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճը դիտել ցանկացող քաղաքացիների հոսքը «Օլիմպիական» մարզադաշտ

19 Ապրիլ, 2019 20:25
Սկսվել է Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճը դիտել ցանկացող քաղաքացիների հոսքը «Օլիմպիական» մարզադաշտ

 Ոստիկանները հանդիսատեսի համար բացել են Կիևի «Օլիմպիական» մարզադաշտի մուտքը, որտեղ ապրիլի 19-ին երեկոյան կայանալու է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պորոշենկոյի բանավեճը: 

Հանդիսատեսի համար նախատեսված են տեղեր տրիբունայում և երկրպագուների համար նախատեսված տեղերում: Մարզադաշտում առանձին հատվածներ են նախատեսվել Պորոշենկոյի ու Զելենսկու կողմնակիցների մուտքի համար:

Այցելուներն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված են անցնել ուժայինների մի քանի շարքերի ու մետաղական իրեր որոնող սարքերի միջով: Մարդկանց արգելվում է մարզադաշտ տանել ուտելիք, մետաղական և ապակե իրեր, ֆայերներ, ինչպես նաև զինամթերք հիշեցնող իրեր: Խորհուրդ չի տրվում նաև մարզադաշտ այցելել երեխաների հետ միասին:

«Օլիմպիական» մարզադաշտի հարակից տարածքի խանութներում արգելվել է նաև ալկոհոլի և ծխախոտի վաճառքը:

Բանավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին և կտևի մեկ ժամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին