Կարևոր իրադարձություններ

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»

19 Ապրիլ, 2019 19:51
Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»

Ընդհանուր առմամբ, շուրջ 23 միլիոն աղջիկ լույս աշխարհ չի եկել միայն այն պատճառով, որ նրանց ծնողներին ապագա  երեխայի սեռը  ցանկալի չի եղել   և նրանք որոշել են ընդհատել նորմալ ընթացող հղիությունը։ Համեմատության համար. 23 միլիոն մարդը՝ Իսպանիայի բնակչության կեսն է կամ գրեթե Ավստրալիայի ողջ բնակչությունը։ Դա երկու անգամ ավելին է, քան Բելգիայում ու Կուբայում բնակվողները, չորս անգամ ավելի է, քան Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչությունը։  Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ծավալուն ուսումնասիրության տվյալները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում։

Գիտնականներն վերլուծել են վերջին մի քանի տասնամյակներում ողջ աշխարհում ծնելիության տվյալները և հայտնաբերել, որ այդ ընթացքում  մի քանի երկրներում նորածինների սեռերի հարաբերակցության կտրուկ թռիչք է տեղի ունեցել։ Լույս աշխարհ է եղել զգալի մեծ թվով տղա երեխաներ, զգալի քիչ՝ աղջիկներ։

Այդ միտումը հատկապես վառ արտահայտվել է 11 երկրներում, այդ թվում երեք նախկին խորհրդային հանրապետություններում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Սակայն արհեստականորեն դադարեցված հղիության առյուծի բաժինն ընկնում է առավել խիտ բնակեցված երկրներին` Հնդկաստան և Չինաստան:

Անցանկալի աղջիկ երեխաներ
Միջինում յուրաքանչյուր 100  նորածին աղջկա համեմատ  ծնվում է 105 տղա։ Տարեցտարի այս հարաբերակցությունը կարող է թեթևակի տատանվել այս կամ այն կողմ (1,03-1,07), բայց ընդհանուր առմամբ մնում է անփոփոխ՝ անկախ երկրից։

40 տարի առաջ հայտնված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշել դեռ չծնված երեխայի սեռը հենց մոր արգանդում, հանգեցրել է ընտրողական աբորտների պրակտիկայի առաջացմանը: Ապագա ծնողները հնարավորություն են ստացել որոշել՝ թողնել երեխային, թե ազատվել՝ կախված նրանից, թե ինչ երեխայի են սպասում՝ տղա, թե աղջիկ։ Հաշվի առնելով ծնելիության վերահսկման և երեխաների թվաքանակի նվազեցման համընդհանուր գլոբալ միտումը, ավելի ու ավելի շատ ընտանիքներ որոշում են ընդհատել  հղիությունը, եթե երեխայի սեռն իրենց ցանկալի չէ և կրկին փորձել: Ավելին, շատ մշակույթներում  նախընտրությունն ավանդաբար տրվում է տղա երեխաներին: Այդ պատճառով է, որ շատ երկրներում բժիշկներին օրենքով չի թույլատրվում ծնողներին տեղեկացնել դեռևս չծնված երեխայի սեռը, հատկապես հղիության վաղ փուլերում, երբ հղիությունն ընդհատելը հեշտ է։

Բավականին շատ տղաներ
1970-2017  թվականներին երկու հարյուր երկրներում ծնելիության վիճակագրությունը ուսումնասիրելուց հետո ամերիկյան և սինգապուրյան գիտնականները հայտնաբերեել են մի շարք անոմալիաներ, երբ այս կամ այն ժամանակահատվածում նորածինների սեռերի հարաբերակցությունը սկսել է կտրուկ և անհամաչափ փոխվել: Օրինակ, Չինաստանում 2005 թվականին 100 նորածին աղջկա դիմաց ծնվել է 118 տղա, Հնդկասատանում՝ 111։

Տղաների ծնելիության բարձր ցուցանիշներ գրանցվել են 9 երկրում՝  Հայաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, Վիետնամում, Վրաստանում, Թայվանում, Թունիսում, Չեռնոգորիայում և Հարավային Կորեայում:

Նախկին խորհրդային հանրապետություններում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, սելեկտիվ (ընտրողական) աբորտների աճը սկսվել է  1991-1992թթ. Խորհրդային Միության փլուզումից հետո և համընկել է ծնելիության կտրուկ անկման հետ: Եթե Վրաստանում հարաբերակցությունն արդեն հավասարվում է, ապա Հայաստանում և Ադրբեջանում ընտրովի աբորտների պրակտիկան դեռևս լայնորեն տարածված է: 2017 թ-ին 100 նորածին աղջկան բաժին է ընկել  112-113 տղա:

 

Լրահոս

Դիտել ավելին