Կարևոր իրադարձություններ

Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրենը գյուղացիներին անվանել է «զըռ գեղցիներ»

19 Ապրիլ, 2019 17:10
Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրենը գյուղացիներին անվանել է «զըռ գեղցիներ»

Արդեն 10 օր է ՝ Արամուսի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 520 աշակերտները, չեն հաճախում դպրոց:

Մենք դեմ ենք նորանշանակ տնօրեն Նոնա Պողոսյանի պաշտոնավարմանը`անդրադառնալով դասադուլին Shabat.am-ի հետ զրույցում,-ասացին ծնողները .

«Մեր կարծիքը հաշվի չեն առնում. ուզում ենք, որ մեզ լսեն: Ներկայիս տնօրենը ոչ մեկին չի լսում, ծնողներին չի ընդունում ու ասում է՝ ես իրավունք ունեմ ձեզ չլսելու: Տնօրենը նաև սոցիալական ցանցերում մեզ վիրավորել է, ասել է աղբակույտ, զըռ գեղցիներ:»,-նշեց ծնողներից մեկը

Ծնողների հավաստմամբ Նոնա Պողոսյանը Կոտայքի մարզպետի մտերիմն է, նրանք եղել են համադասարանցիներ և նույն կուսակցության անդամ են։

Մենք խնդիր չունենք Նոնա Պողոսյանի հետ,մեր խնդիրը անարդարության դեմ է,-նշում է աշակերտներից մեկի հայրը.

«Մենք ունեցել ենք տնօրենի երկու թեկնածու, որոնք հավաքել էին հավասարաչափ ձայներ,բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախապատվությունը տվել է Նոնա Պողոսյանին, որովհետև Նոնա Պողոսյանը կապ ունի Ռոմանոս Պետրոսյանի հետ: Ընդորում՝ մենք մինչ այդ խնդրել էինք, որ տնօրեն ընտրվի Անդրե Փիլիպոսյանը: Մարզպետը պատճառաբանում է, որ ժամանակ չունի, անգամ, չի եկել՝ հասկանալու համար ՝ ի՞նչ է կատարվում դպրոցում»,-նշեց նա:

Shabat.am-ը զրուցեց նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հերքեց այն փաստը, որ Նոնա Պողոսյանը որևէ կապ ունի իր հետ։

«Օրենքով սահմանված կարգով փոխվարչապետը նշանակել է այն թեկնածուին, ով ունի ուսուցչական տարակարգ, ով 7 գիտական հոդվածի հեղինակ է: Ես բազմիցս հրավիրել եմ ծնողներին և ուսուցիչներին մարզպետարան՝ չեն եկել: Դպրոցում սովորում են 520 աշակերտներ,այս որոշման դեմ պայքարում են ծնողների մոտ 5 տոկոսը»,-նշեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնակցել է 4 թեկնածու:

 

Լրահոս

Դիտել ավելին