Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը

19 Ապրիլ, 2019 16:41
Փաշինյանը հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի եւ չի պատրաստվում պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանիի, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»,- Փաստինֆո-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Նրա փոխանցմամբ՝ «Վարչապետ Ն.Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»։

Նյութի աղբյուրը՝ Փաստինֆո


 

Լրահոս

Դիտել ավելին