Կարևոր իրադարձություններ

Գիտեմ, որ չեք կասկածում, կարևորը՝ չմտահոգվեք. Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին

19 Ապրիլ, 2019 15:06
Գիտեմ, որ չեք կասկածում, կարևորը՝ չմտահոգվեք. Ալեն Սիմոնյանը՝  Էդմոն Մարուքյանին

Այսօր ԱԺ- ում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը իրեն հատկացված ժամանակից շատ խոսեց, նույնիսկ նեղսրտեց, երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ժամանակը սպառվել է: Վերջում Սիմոնյանը հայտարարեց, որ քանի որ Ծառուկյանն ընդդիմադիր պատգամավոր է, ընդառաջեցին, որը կանեն նաև ԼՀԿ խմբակցության դեպքում: Տեղից ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրանում չի կասկածում:

«Գիտեմ, որ չեք կասկածում պարոն Մարուքյան,կարևորը՝ չմտահոգվեք»,-ասաց Սիմոնյանը, որը դահլիճում ծիծաղ առաջացրեց:


 

Լրահոս

Դիտել ավելին