Կարևոր իրադարձություններ

Եթե Հայկ Գեւորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 000 դոլարով եմ ձեռք բերել, նվեր եմ տալիս իրեն. Ծառուկյան

19 Ապրիլ, 2019 15:01
Եթե Հայկ Գեւորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 000 դոլարով եմ ձեռք բերել, նվեր եմ տալիս իրեն. Ծառուկյան

Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով եմ ձեռք բերել, ուրեմն ես այն նվեր եմ տալիս իրեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա չցանկացավ նշել, թե որքանով է ձեռք բերել գործարանը. «Ձեր ի՞նչ գործն է, թե ինչքանով եմ ձեռք բերել: Ինչքն ասել է 200 հազար եւ պետք է իր ասածի համար պատասխան տա: Շանտաժով, ստախոսությամբ… Այսօր քննարկում ենք ցեմենտի խնդիր, տնտեսության խնդիր, նա ցեմենտի գնել-չգնելու մասին է խոսում: Սա առողջ մթնոլորտ չի, կապրենք կտեսնենք»,-ասաց Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ պատգամավորները նշում էին, որ թափանցիկության խնդիր կա եւ հարկերը միգուցե քիչ է վճարվել, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ասենք, հին Կարեն Կարապետյանի օրոք ստուգվել է, հիմա ստուգվում է, նայել են, չեն հավատացել, որ հնարավոր է 3 մլն դրամ գազի գումար տալ, 1,5 մլն հոսանքի գումար տալ: Ինքնարժեքը դրանից ավելացել է: Թող գնան նայեն, թե մեկ տոննա ցեմենտի համար ինչքան է ծախսը, ինքնարժեքը:

 

Լրահոս

Դիտել ավելին