Կարևոր իրադարձություններ

Աշխարհում ամենացածր քաշով ծնված ու ողջ մնացած երեխան դուրս կգրվի ճապոնական հիվանդանոցից

19 Ապրիլ, 2019 13:11
Աշխարհում ամենացածր քաշով ծնված ու ողջ մնացած երեխան դուրս կգրվի ճապոնական հիվանդանոցից

Աշխարհում ամենացածր քաշով ծնված երեխան պատրաստվում է դուրս գրվել ճապոնական Նագանո պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցից:

Ինչպես նշում է ria.ru-ն, տղա երեխան լույս աշխարհ է եկել 258 գր քաշով: Սա ամբողջ աշխարհում նվազագույն քաշն է, որով ծնված երեխան կարողացել է ողջ մնալ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հղիության ժամանակ մոր մոտ ճնշման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով բժիշկները 24-րդ շաբաթում որոշել են կեսարյան հատում անել:

Երեխայի մոր պատմելով՝ երեխան այնքան փոքր էր, որ ինքը վախենում էր նույնիսկ դիպչել նրան:

Բժիշկները նշել են, որ սկզբնական շրջանում իրենց համար շատ բարդ էր, քանի որ վաղածնի արյունատար անոթներն ասեղներից ավելի բարակ էին ու համապատասխան պրոցեդուրաներ անելը դժվար էր:

Այժմ երեխայի քաշը 3374 գր է, իսկ հասակը՝ 43 սմ: Ենթադրվում է, որ նա դուրս կգրվի արդեն շաբաթ օրը:

 

Լրահոս

Դիտել ավելին