Կարևոր իրադարձություններ

Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

19 Ապրիլ, 2019 12:09
Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձավ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:

«Այս պահին քննություն է իրականացվում և աշխարհում ամենահամառ բանն էլ փաստն է:Փաստերը կներկայացնեն, մենք էլ տեղյակ կլինենք:Մենք ասել են, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մենք մարդկանց չենք բաժանելու յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում:Այդ բաժանումը չի լինելու: Կարծում եմ՝ դրանում արդեն համոզվել եք, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում վերջերս ձերբակալվեց և՛ փոխնախարար, և՛ մաքսային ու հարկային գործիչներ»,-նշել է նա:

Այն հարցին, թե ԱԱԾ-ի գործողություններին կասկածելու հիմքեր կա՞ն, Լենա Նազարյանը պատասխանեց.

«Ես որևէ մեկի հանդեպ կասկած չունեմ, փաստեր կլինեն, կխոսեն բոլորը»: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ վստահում է ԱԱԾ-ին, իսկ Դավիթ Սանասարյանն էլ կարող է իրեն ի պաշտպանություն գործել:

Հարցին՝ ԱԱԾ-ի ու ՊՎԾ-ի միջև եղած տարաձայնությունն արդյոք չի վնասում վարչապետ Փաշինյանի հեղինակությանը, Նազարյանը բացասական պատասխան տվեց.«Նախկինում էլ եղել են տարաձայնություններ, բայց դրա մասին չենք իմացել, քանի որ բոլոր հարցերը ներքին կարգով են լուծվել»:


 

Լրահոս

Դիտել ավելին