Կարևոր իրադարձություններ

Կիևի կենտրոնում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը՝ այսօր երեկոյան սպասվող Զելենսկի-Պորոշենկո բանավեճի առնչությամբ

19 Ապրիլ, 2019 11:36
Կիևի կենտրոնում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը՝ այսօր երեկոյան սպասվող Զելենսկի-Պորոշենկո բանավեճի առնչությամբ

Կիևի կենտրոնում հինգշաբթի երեկոյից մասամբ սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը՝ այսօր երեկոյան սպասվող նախագահի երկու թեկնածուների բանավեճի առնչությամբ, հայտնում է «112 Ուկրաինա»-ն:

Այսօր երեկոյան «Օլիմպիական» մարզահամալիրում կանցկացվի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ առաջին փուլի առաջատար, շոումեն Վլադիմիր Զելենսկիի և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանավեճը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ տեսաուղերձ էր ձայնագրել, որում առաջարկել էր Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ընտրությունների երկրորդ փուլից առաջ բանավեճի նպատակով «Օլիմպիական» մարզադաշտում հանդիպում ունենալ: Երկրի ղեկավարն ընդունել էր առաջարկը:

Բանավեճը կհեռարձակվի Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերության եթերում:

 

Լրահոս

Դիտել ավելին