Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում 47-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել է դաշտում

19 Ապրիլ, 2019 10:33
Գեղարքունիքում 47-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել է դաշտում

Երեկ՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վահրամ Հովսեփյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 33 ՍT 840 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 50 մետր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին