Կարևոր իրադարձություններ

Մամուլի տեղեկությունը, թե վարչապետը մերժել է ԱԱԾ-ին Սանասարյանի հարցով, իրականությանը չի համապատասխանում

18 Ապրիլ, 2019 23:10
Մամուլի տեղեկությունը, թե վարչապետը մերժել է ԱԱԾ-ին Սանասարյանի հարցով, իրականությանը չի համապատասխանում

armtimes.com-ը գրում է. որ քիչ առաջ որոշ կայքեր հղում անելով «Փաստինֆո»-ին գրեցին, թե վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Իրականում, սակայն, պարզվում է, Վլադիմիր Կարապետյանը նման հայտարարություն չի արել եւ հրապարակումները կեղծ են: Քիչ առաջ մեզ հետ զրույցում վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ ընդամենը ասաց. «ԱԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է»:

 

Լրահոս

Դիտել ավելին