Կարևոր իրադարձություններ

Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան

18 Ապրիլ, 2019 22:42
Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան

Այն, որ պետությունն ուզում է Քաղաքացու օրը մարդկանց բարձր տրամադրություն ապահովվել, ցանկալի երևույթ է, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նման սոցիալական ծանր վիճակում այդպիսի ահռելի (124 մլն դրամ՝ խմբ.) գումար ծախսել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տարակուսանք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ թեմայի շուրջ բացառապես իր անձնական կարծիքն է արտահայտում, հարցը խմբակցությունում չեն քննարկել։

«Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ միջոցառումների վրա է այդ գումարը ծախսվելու։ Միգուցե ճիշտ կլիներ, որ իշխանությունները մինչև բուն տոնակատարութունները հանրությանը ներկայացնե՞ին ծրագրերն ու միջոցառումների համալիրը։ Չգիտեմ՝ իրենք ինչ են նախատեսել, համենայն դեպս, երբ ցանկացած խնդրի մասին բարձրաձայնվում է, իրենք պատճառաբանում են բյուջեի սուղ միջոցները։ Այդ պայմաններում, երևի թե, մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել», - համոզմունք հայտնեց պատգամավոր։

Գևոգ Պետրոսյանն ընդգծեց, որ այդ գումարով կարելի է առավել հանրօգուտ ծրագրեր իրականացնել, օրինակ՝ ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող 20-30 վերելակ վերանորոգել, բարելավվել պոլիկլինիկաների անմխիթար շենքային պայմանները։

 

«Պոլիկլինիկաներում կանգնելու տեղ չես կարողանում գտնել, ամբողջը՝ քանդված հատակներով, կաթացող առաստաղներով։ Այսպիսի բաները թողած՝ այսքան գումար ծախսում են Քաղաքացու տոնը նշելու համար։ Ես սա համարում եմ ոչ նպատակահարմար», - ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր վարչապետի աշխատակազմին 124 միլիոն դրամ հատկացրեց ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով:

Ավելի վաղ՝ մարտի 21-ին, կառավարությունը հավանության է արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:

Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հ

 

Լրահոս

Դիտել ավելին