Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը

18 Ապրիլ, 2019 22:30
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը:

Էդիլ Հովնանյանի խնդրանքով՝ Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը` շեշտելով, որ այդ ուղղությամբ հիմնադրամը նոր սկզբունքներ ու աշխատելաոճ է որդեգրել: Ղազարյանը շեշտել է, որ հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Ի տարբերություն այլ հիմնադրամների, «Իմ քայլը» նախապատվությունը տալիս է ոչ թե առաջատար համալսարաններին, այլ այն մասնագիտություններին, որոնց պահանջարկն այսօր երկրում կա:

Էդիլ Հովնանյանը շեշտել է, որ հավատում է կրթության ուժին: Հանդիպմանը քննարկվել են նաև հիմնադրամի այլ ծրագրերի վերաբերյալ համագործակցության հաստատումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին