Կարևոր իրադարձություններ

Խելացի անասնագոմերի կառուցման հայտերը 10 անգամ ավելի շատ են. վարչապետ

18 Ապրիլ, 2019 22:17
Խելացի անասնագոմերի կառուցման հայտերը 10 անգամ ավելի շատ են. վարչապետ

Ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ գևորգյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար տնտեսավարողների կողմից կատարված ներդրումների և ծախսերի մասնակի փոխհատուցում 50 տոկոսի չափով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար 70 տոկոսի չափով։

«Այս փուլում մեզ պետք է իրոք լուրջ խթանելԼուրջ խթանենքհետո կմտածենքթե ոնց ենքհարկումայսինքն՝ հարկային պոտենցիալ առաջացնելհետո նոր մտածել հարկման մասինԱյսինքն՝ մեր ակնկալածից խելացի անասնագոմերի նկատմամբ հայտերը մոտավորապես10 անգամ ավելի շատ են, քան կառավարությունը կանխատեսում էր»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով բարձր որոկի կաթի արտադրության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարող է ստացվի այնպեսօրինակմենք հիմա ասում ենք բարձր որակի 90 հազարտոննայի կաթի դեֆիցիտ ունենքոր պարզվիոր շատ ավելի մեծ է առաջարկըքան կապահանջարկԲայց սա լրիվ տեղավորվում է մեր ռազմավարության մեջՄենք հիշում ենքոր խնդիր ենք դրել արտահանմանը միտված տնտեսություն կառուցելհետևաբարայսօրվանից մենք պետք է այդ հնարավոր ռազմավարությունն ունենանքթե ինչ հնարավորարտահանման մեխանիզմներ և ուղիներ կարող են այստեղ լինել»:

 

Լրահոս

Դիտել ավելին