Կարևոր իրադարձություններ

«Բոնուս» դեղատնից գողացել են խոշոր չափի գումար

18 Ապրիլ, 2019 20:31
«Բոնուս» դեղատնից գողացել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 60-ամյա Գեղամ Ղազարյանի կողմից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ անհայտ անձը Բագրատունյաց փողոցի 18 հասցեում գործող «Բոնուս» դեղատանը դրամապանակից հափշտակել է 1200 ԱՄՆ դոլար: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

աղբյուրի  տեղեկություներով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի վարիչ և գողության պահը արձանագրվել է դեղատանը եղած տեսախցիկով: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին