Կարևոր իրադարձություններ

Apple-ի նոր մոդելն iPhone 8-ից ավելի հզոր, բայց էժան կլինի

18 Ապրիլ, 2019 19:32
Apple-ի նոր մոդելն iPhone 8-ից ավելի հզոր, բայց էժան կլինի

2020թ-ի սկզբին Apple-ը կսկսի թողարկել iPhone SE-ի նոր մոդելը՝ iPhone 8-ի հիման վրա: Նորացված iPhone 8-ը (կամ iPhone SE 2) կունենա A13 պրոցեսոր, մեկ տեսախցիկ եւ 128 Գբ հիշողություն։ Արտաքին տեսքով այն նման կլինի iPhone 8-ին՝ Home կոճակով եւ 4.7 դյույմանոց էկրանով։ 

Նորացված սմարթֆոնը կարժենա 649 դոլար: Այժմ iPhone 8-ը վաճառվում է 599 դոլարով, սակայն դրա բազային մոդելը ունի միայն 64 Գբ ներքին հիշողություն եւ A11 պրոցեսոր: Ի թիվս iPhone 8-ի եւ 8 Plus-ի, Apple-ը շարունակում է վաճառել iPhone 7-ը և 7 Plus-ը։ Սակայն հնարավոր է նորացված iPhone 8-ի թողարկումից հետո  iPhone 7-ը դուրս գա վաճառքից։


 

Լրահոս

Դիտել ավելին