Կարևոր իրադարձություններ

«Գյուղական համայնքներում կա քաղաքացիության մտածողության ամրապնդման կարիք»

18 Ապրիլ, 2019 18:19
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Գյուղական համայնքներում կա քաղաքացիության մտածողության ամրապնդման կարիք»

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արժե ավանդույթ դարձնել քաղաքացու օրը նշել գյուղերում :)սմայլիկին չխաբնվեք հա՝ հեգնանք չկա :) հատկապես էս համայնքապետերի շուրջ պարբերաբար ծագող աղմուկները եւս մեկ անգամ վերհաստատում են, որ մեր գյուղական համայնքներում կա քաղաքացիության մտածողության ամրապնդման կարիք, բայց իհարկե ոչ «թրեյնինգային քաղաքացիության», այլ ավելի իրական ու առարկայական, բայց որ գյուղերում համայնքային իշխանության ձեւավորման գործընթացը դուրս գա այսպես ասած «գերդաստանային» շրջանակներից: Թե չէ մենք նորմալ ՏԻՄ համակարգ չենք կարողանալու ձեւավորել: Իսկ ՏԻՄ համակարգը մեծ հաշվով արդյունավետ կառավարման հիմքերից ա, բազան ա, բայց, իհարկե էնպես էլ չի, որ քաղաքներից պետք ա գնան գյուղեր դասախոսության: :) դրա համար եմ նշում, խոսքը «թրեյնինգային քաղաքացիության» մասին չի: Ուղղակի էդ օրը քաղաքաբնակներն էլ գնան գյուղեր ու փորձեն տարվա մեջ մի օր քաղաքացիությունը գյուղից կառուցել, սովորաբար Երեւանի կամ այլ քաղաքների տարբեր սրահներից կառուցելու փոխարեն :))»

 

Լրահոս

Դիտել ավելին