Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ

18 Ապրիլ, 2019 17:05
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

 

Լրահոս

Դիտել ավելին